Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Երբ իրար դեմ են դուրս գալիս գերհզոր ուժեր, թույլերից պահանջվում է մեծ իմաստնություն

Երբ իրար դեմ են դուրս գալիս գերհզոր ուժեր, թույլերից պահանջվում է մեծ իմաստնություն
10.05.2025 | 11:02

Որևէ գործողություն, գործ կամ նոր ձեռնարկում սկսելիս՝ առաջինը, որ պետք է ստուգել, դրա իրագործելի լինելու համգամանքն է, որն ունի և՛ կենսաբանական, և՛ սոցիալական կողմեր։

Կենսաբանական առումով, եթե ձեռնարկումը իրագործելի չէ, ապա դրա հետ կապված ճիգերն ու ջանքը էներգիայի ավելորդ կորուստ են և, նաև, կապված հնարավոր ռիսկերի հետ։

Սոցիալական առումով անիրագործելի ձեռնարկումը կապված կարող է լինել ֆինանսական և այլ բնույթի կորուստների հետ, սխալվելու հետ կապված ազդեցիկության ու ռեպուտացիոն կորուստների հետ և այլն։

Վերջին հաշվով, բոլոր տեսակի նկատառումները համատեղելով, հարցը հանգում է որևէ բան ձեռնարկողի կալիբրի և նրա ձեռնարկման բարդության կամ դժվարության համապատասխանության ստուգմանը։

Եթե ձեռնարկողի կալիբրը շատ փոքր է ձեռնարկման բարդությունից, հաշվի առնելով դրա մասշտաբն ու դժվարությունը, ապա այն անիրագործելի է։

Բայց այս հարցում կա մի կարևոր հանգամանք ևս, այն, որ մարդկանց ցանկացած գործի ու ձեռնարկման մեջ կա պատահականության գործոն, որի պատճառով ավելի ճիշտ է խոսել դրանց իրագործելիության հավանականության մասին։

Պարզ խոսքերով սա նշանակում է, որ կա որոշակի հավանականություն, որ մարդը իր կալիբրից ցածր դժվարությունը չի կարող հաղթահարել, ինչպես նաև կա որոշակի հավանականություն, որ նա իր կալիբրի հետ համեմատած ավելի բարդ բանը կարող է հաղթահարել։

Բայց այս երկու դեպքերն էլ հնարավոր են, երբ մարդու կամ մարդկանց կալիբրն ու գործի բարդությունը, իրարից մեծ կամ փոքր լինելով հանդերձ, նույն կարգի մեծություններ են։

Հակառակ դեպքում, եթե դրանք, այսինքն մարդու կամ մարդկանց կալիբրն ու գործի բարդությունը նույն կարգի չեն, և կալիբրը շատ փոքր է գործի դժվարությունից, ապա նման գործը պարզապես 100 տոկոսով անիրագործելի է։

Այս հանգամանքի հետ հաշվի չնստելը կարող է մեծ թյուրիմացությունների պատճառ դառնալ, մի բան, որը շատ կարևոր է աշխարհաքաղաքական բնույթի գոյապայքարում, երբ լեռնանում ու իրար դեմ են դուրս գալիս գերհզոր ուժեր, որին մասնակցել չեն կարող նույնիսկ շատ թույլերից մի քանի կարգ ավելի ուժեղները։

Նման իրավիճակում շատ թույլերից պահանջվում է մեծ իմաստություն՝ շատ մեծ կորուստներ չունենալու համար։

Իսկ դարեր շարունակ շատ մեծ կորուստներ ունեցածներն էլ պետք է փորձեն հետ նայել ու հասկանալ, թե արդյո՞ք այդ մեծ կորուստները կապված են եղել այն բանի հետ, որ իրենք մշտապես իրենց գլխից մեծ գործ են բռնել կամ էլ չեն կարողացել իրենց կալիբրը համեմատել դիմացինի կալիբրի հետ։

Թույլերի ու շատ թույլերի համար շատ ավելի կարևոր դեպք է երկու կամ ավելի մեծ թվով անհամեմատ ավելի մեծ կալիբր ունեցողների արանքում մնալը, որն էլ մեզ ուղեկցել է դարեր շարունակ, բայց և որից մենք որևէ խելքը գլխին դաս չենք առել և նույն խրոխտ համարձակությամբ շարունակում ենք դուրս գալ մեզնից շատ ավելի մեծ կալիբրովների դեմ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ